Լավրով․ Վստահ եմ՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա

Լավրով․ Վստահ եմ՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը կկայանա, ինչի համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք ասացիք, որ առաջիկա հնարավոր եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն էր, որ նման հանդիպման համար կոնսենսուս է հարկավոր։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի ձևավորման համար հարկավոր է, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն։ Ես վստահ եմ, որ նման հանդիպում կկայանա»,-ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն, որ դրանք հնարավոր լինեն, հարկավոր է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է խոսնակը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---