Վարորդական իրավունք «գնած» 6 անձի մեղադրանք է առաջադրվել

Վարորդական իրավունք «գնած» 6 անձի մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Կաշառքի դիմաց վարորդական իրավունք ստացած 6 անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Մեղադրանք է առաջադրվել նաև կաշառք վերցրած՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին և նրան օժանդակած անձին, որոնք 2020թ. փետրվար-մայիս ամիսներին ապահովել են կաշառքի դիմաց քաղաքացիների` ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննությունների ընդունումը:

Նշված անձանց վարորդական իրավունքի վկայականները, իսկ մեկ անձի դեպքում՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու տեսական քննության արդյունքներով կազմված արձանագրությունը ճանաչվել է անվավեր:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---