Նախագահը Սինգապուրում քննարկել է NUS Medicine-ի հետ փոխգործակցության հնարավորությունները19 նոյեմբերի 2021 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) հեղինակավոր բժշկագիտական դպրոցում (NUS Medicine) ունեցած հանդիպումներում քննարկել է NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը ծանոթացել է բժշկագիտական ոլորտում աշխարհում առաջատար համարվող NUS Medicine-ի լաբորատորիաներում, քվանտային տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվող աշխատանքներին, հետազոտություններին, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ նոր մշակումներին: Սինգապուրի ազգային համալսարանի նախագահ, պրոֆեսոր Էնգ Չայ Թանի, NUS Medicine-ի դեկան, պրոֆեսոր Յապ Սենգ Չոնգի և NUS Medicine-ի միջազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Կիշորե Մահբուբանիի հետ հանդիպմանը նշելով, որ տպավորված է լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներով, ժամանակակից լուծումներով, նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ առողջապահության, տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի հետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի գիտակրթական, հետազոտական հաստատությունների հետ համագործակցության, փորձի փոխանակման, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացման, գիտությունների և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության, ինչպես նաև NUS Medicine-ի միջազգային խորհրդի հետ փոխգործակցության հնարավորությունները NUS Medicine-ի միջազգային խորհուրդը միջազգային առաջնորդների, գիտնականների ու փորձագետների բացառիկ ցանց է, որի նպատակը առողջապահության, հանրային առողջապահության, պոպուլյացիոն հետազոտությունների, տարբեր հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղի, դիաբետի բուժման համար լուծումներ գտնելն է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և այլ ոլորտներում հնարավորությունների բացահայտման միջոցով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը |