Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջինը քառակի ռիտբերգեր է կատարել

Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը պատմության մեջ առաջինը քառակի ռիտբերգեր է կատարել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ քառակի ռիտբերգեր է կատարել պաշտոնական մրցումներում։

Ռիտբերգերը գերմանացի մարզիկ Ռիտբերգերի անունը կրող մարզավարժություն է, երբ մարզիկը hետսահքի ժամանակ կատարում է պտուտակաձև ցատկ աջ ոտքի վրա, դեպի ձախ ուղղությամբ՝ ձաձ ոտքը ծնկում ծալած վիճակով և այնուհետև օդում կատարելով մեկ, երկու կամ երեք պտույտներ վայրէջք է կատարում աջ ոտքի վրա:

Գեղասահքի այդ տարրը նա ցուցադրել է Ռուսաստանի գավաթի համար մրցումների ազատ ծրագրում, գրում է ՌԲԿ-ն։

14-ամյա գեղասահորդուհին նաև բազմաթիվ այլ բարդ տարրեր է կատարել և 147․15 միավորով զբաղեցրել է 1-ին տեղը։

Երկու ելույթի հանրագումարում Պետրոսյանը 2-ն էր՝ 213․26 միավորով։

Ադելիա Պետրոսյանը մարզվում է հայտնի մարզիչ Էթերի Տուտբերիձեի խմբում։ Ընթացիկ շրջանում նա դարձել է պատանիների Գրան պրիի հաղթողը։

Photo. TASS
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---