Նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է![]() 20 նոյեմբերի 2021 - 10:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար նոյեմբերի 16-ին զոհված 3 զինծառայող հետմահու պարգևատրվել է։ ՀՀ ՊՆ N զորամասի սպա-հոգեբան, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով: ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գուրգեն Աշոտի Սարգսյանը և ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով: Հրամանագրերը ստորագրվել են, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի։ Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |