Երևան-Կապան թռիչքները չեղարկվել են, հայտը՝ նույնպես20 նոյեմբերի 2021 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը։ Այդ մասին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Կոմիտեից ասել են, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթ իրականացնելու վերաբերյալ: Ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022-ի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20-ը՝ L410 տիպի օդանավով: «Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ի գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», - նշել են կոմիտեում։ Ասվում է նաև, որ կոմիտեի նախագահի 2020-ի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին: Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |