«Սինոփսիսի» նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում

«Սինոփսիսի» նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ, եղևնի տնկել Հիշողության պուրակում

PanARMENIAN.Net - «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Չի-Ֆուն Չանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Չի-Ֆուն Չանը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նա գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ապա Հիշողության պուրակում տնկել արծաթափայլ եղևնի:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020-ի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից ստացել է 2020-ի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---