«Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Երեւանում26 մարտի 2009 - 19:30 AMT PanARMENIAN.Net - «Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուի մեջ մտել են երեխաների հեղինակած հեքիաթներ եւ պատկերազարդումներ: Յուրաքանչյուր հեքիաթ նվիրված է բնությանը եւ ընթերցողին թույլ է տալիս դառնալ գրքի համահեղինակը` ինքնուրույն հնարելով ամեն հեքիաթի ավարտը: Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 27-ին Երեւանի Խնկո-Ապոր անվ. գրադարանում:«Հետեւելով արեւին» մանկական հեքիաթների ժողովածուն հրատարակվել է ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով: Ժողովածուն նախապատրաստվել է Հայաստանում Վայրի բնության եւ մշակութային ժառանգության պաշտպանության հիմնադրամի (FPWC) կողմից «Վիվասելլ-ՄՏՍ» աջակցությամբ: Միջոցառման շրջանակներում, բացի գրքի շնորհանդեսից, տեղի կունենան նաեւ CD-կրիչի վրա ժողովածուի աուդիո-տարբերակի եւ բնապահպանությանը նվիրված www.savethenature.am կայքի շնորհանդեսները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |