Կարին Տոնոյան․ Դուրս արի հրապարակ՝ պաշտպանելու երկիր ունենալու իրավունքդ

Կարին Տոնոյան․ Դուրս արի հրապարակ՝  պաշտպանելու երկիր ունենալու իրավունքդ

PanARMENIAN.Net - Քաղաքական, հասարակական գործիչ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը կոչ է արել ժամը 14.00-17.00 հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «պաշտպանելու Երկիր ունենալու իրավունքը»: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ամեն ինչ անելու են՝ կանխելու «Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն»։

«Ես ֆբ-ում 5000 ընկեր ունեմ, 38,500 հետևորդ, ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում, թե մի բան արեք, խնդրում ենք, միայն գրելով ու խոսելով չի լինի...

Վաղը՝ ժամը 14.00 և 17.00 բոլոր իմ ծանոթ անծանոթ ընկերներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ՝ վարչապետից պահանջելու հրապարակել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել և հավուր պատշաճի զինել հայոց բանակն ու աշխարհազորը:

Վաղվանից ոչ թե մի բան, այլ ամեն ինչ ենք անելու, որ կանխենք Հայրենիքի հանձնումը թուրքին, ռուսին կամ ամերիկացուն...

Սա մեր Երկիրն է, և մենք կարո՛ղ ենք այն պաշտպանել, ով վստահ չէ իր ուժերին, թող չխանգարի մեզ, արտաքին որևէ մի ուժ չպիտի գաղութացնի Հայաստանը, սա վերջնագիր է Հայի կողմից:

Նոյեմբերի 22-ին ժամը 14.00-17.00 դուրս արի հրապարակ, պաշտպանիր Երկիր ունենալու քո իրավունքը»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ընթերցեք նաև․ Երևանում փողոցներ են փակել․ Կան բերման ենթարկվածներ

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---