Պեսկով․ Ափսոս, Էրդողանին նվիրած թյուրքական աշխարհի քարտեզում չեն նշել, որ դրա կենտրոնը ՌԴ-ում է՝ Ալթայում22 նոյեմբերի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Կրեմլում ափսոսում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նվեր ստացած թյուրքական աշխարհի քարտեզում, որի հետ վերջինս լուսանկարվել է, կարմիր աստղով նշված չէ, որ դրա կենտրոնը Ռուսաստանում է՝ Ալթայում։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր թուրք գործընկերները փայփայում են թյուրքական միասնության գաղափարը, դա նորմալ է։ Միակ բանը, որի համար կարելի է ափսոսալ, այն է, որ քարտեզում մեծ կարմիր աստղով նշված չէ թյուրքական աշխարհի կենտրոնը։ Այն Թուրքիայում չէ, այն ՌԴ տարածքում է, Ալթայում՝ ցանկացած թյուրքի համար սրբազան վայրում, որտեղից էլ նրանք սերում են»,- ասել է Պեսկովը «Ռոսիա1» հեռուստաալիքի «Մոսկվա․ Կրեմլ․ Պուտին» ծրագրի եթերում: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Ռեջեփ Էրդողանին թյուրքական աշխարհի քարտեզ էր նվիրել, որտեղ ներառված են նաև Ռուսաստանի մի շարք շրջաններ։ Էրդողանը լուսանկարվեր էր այդ քարտեզի հետ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |