2020-ին կառավարության շենքում անկարգությունների գործով նախաքննությունը ևս 3 անձի մասով ավարտվել է22 նոյեմբերի 2021 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվող՝ 2020-ի նոյեմբերի 10-ին կառավարության, ԱԺ շենքերում անկարգությունների գործով նախաքննությունը ևս 3 անձի մասով ավարտվել է։ Նրանց նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Է դատախազին՝ գործը, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: Բազմադրվագ քրեական գործով քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակցի կամ կազմակերպչի նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ: Ընդ որում՝ դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնք դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է: Պարզաբանվել են 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ: Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ: 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները և զգալի տարածքներ են անցնում Ադրբեջանի հսկողության տակ, մի խումբ անձինք, ներխուժելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին: Այդ օրը նաև ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը Փաշինյանը՝ Պուտինին․ Հավասարության սկզբունքների վրա հիմնված ՀՀ և ՌԴ հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան կառուցողական հունով Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |