Թուրքիան ակտիվորեն փորձում է խանգարել Օբամային օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը

PanARMENIAN.Net - Թուրքերը մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունն այնքան էլ հաճելի չի լինելու իրենց համար: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ սահմանների հնարավոր բացման մասին բոլոր խոսակցությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` կանխել Օբամայի կողմից «Հայոց ցեղասպանություն» տերմինի օգտագործումը ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:



Նա համոզմունք հայտնեց, որ եթե այս տարի Անկարային հաջողվի Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին հայտարարություններով կանխել Օբամայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա դա կարող է ԱՄՆ համար հետագա տարիներին Ցեղասպանության հարցը որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց օգտագործելու նախադեպ դառնալ:



Տիգրան Թորոսյանը նաեւ նշեց, որ Թուրքիան հանդես չի եկել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին որեւէ պաշտոնական հայտարարությամբ: Կան միայն որոշ ասեկոսեներ, որոնց նպատակն ակնհայտ է, ավելացրեց նա:
 Ուշագրավ
---