Հայաստան կվերադառնա ավելի քան 200 000 գաղթական26 մարտի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - «Վերջին 2-3 ամիսների ընթացքում կտրուկ փոխվել են գաղթի քաղաքականության առաջնությունները, քանի որ այժմ ընթանալու է մեր հայրենակիցների վերադարձի ակամա գործընթացը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Գաղթի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքով, գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հաղթահարման իր տեսությունը կայանում է այնպիսի մեխանիզմների ստեղծման մեջ, որոնք կմեղմացնեն սոցիալական լարվածությունը: Ինչպես հաղորդել է Եգանյանը, ֆինանսա-տնտեսական ճգնաժամի արդյունքում Հայաստան կվերադառնա ավելի քան 200 000 գաղթական: «Այդ մարդիկ կմնան գործազուրկ, եւ նրանք ստիպված կլինեն ընտրել վատագույնի (չկա աշխատանք եւ տուն) եւ վատի (չկա աշխատանք, բայց առնվազն կա տուն) միջեւ: Եթե այդ 200 000-ին ավելացնենք եւս 40 000 գաղթածներին, ապա կարելի է ընկալել երկրի աշխատաշուկայի վրա ընկնող բեռը: Գագիկ Եգանյանը տեղեկացրել է, որ ամենաուշը գարնան վերջին պատրաստ կլինեն երկու կարգերի վերաբերյալ տվյալները` չմեկնած մարդիկ, որոնք համաշխարհային ճգնաժամի պատճառով չեն մեկնել սեզոնային աշխատանքների: «Հիմա հենց ամենաթեժ շրջանն է (փետրվար-ապրիլ), ինչը կերեւա ուղեւորների հոսքի կրճատումից: Եւ երկրորդը` վերադարձողների թվի աճը, որոնք, բնական է, բոլորը մեկ օրվա մեջ չեն վերադառնա»,- ասել նա: Նրա խոսքով, նրանց մեծամասնությունը գործադրված է շինարարության մեջ, իսկ այդ ոլորտում սեզոնի գործոնը կարեւոր դեր է խաղում: Շատերն են սպասում գարնանը, իսկ այս տարի գարունը չի արդարացնելու նրանց հույսերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |