Վարչապետ․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը չի դիտարկի24 նոյեմբերի 2021 - 10:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը նաև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների շատ կարևոր հարթակ է։ Նա ասել է, որ ՀՀ-ն, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պետք է աշխատի, որ «ՀԱՊԿ-ը պատշաճ մասնակցություն ունենա մեր տարածաշրջանում անվտանգության ապահովմանը»: Փաշինյանը հիշատակել է, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թյուրքական աշխարհի հռչակագիր են ստորագրել, և դա իրողություն է, որը չի կարող չազդել համատեքստի վրա: Որպես մեկ այլ իրողություն Փաշինյանը նշել է ՌԴ հետ ռազմավարական գործընկերությունը՝ հավելելով, որ «այն անգնահատելի է»՝ ինչպես ՀՀ անվտանգության ապահովման, այնպես էլ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության առումով։ Վարչապետը նաև նշել է, որ, Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, Ադրբեջանի թշնամին չէ։ «Ռուսաստանը բարեկամ ու դաշնակից երկիր է նաև Ադրբեջանի համար, ու սա է պատճառը, որ Մոսկվան փորձում է ոչ ուժային լուծումներ գտնել», -ասել է նա։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |