Ցուցարարները կաթվածահար են արել մետրոյի աշխատանքը․ Կան բերման ենթարկվածներ![]() 24 նոյեմբերի 2021 - 11:25 AMT PanARMENIAN.Net - «Ազատագրական շարժման» անդամները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականցրել Երևանի մետրոպոլիտենում՝ կաթվածահար անելով մետրոյի աշխատանքը։ Ցուցարարները կանգնել են վագոնների դռների միջև՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն։ Կան բերման ենթարկվածներ։ Շարժման անդամ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ «ոստիկանությունը սկսում է բռնություն կիրառել շարժման անդամների նկատմամբ»։ Նա հայտարարել է նաև, որ շարժման հերթական հավաքը կլինի նոյեմբերի 24-ին՝ 18:30-ին, Հանրապետության հրապարակում։ «Ազատագրական շարժման» պահանջներն են՝ կանխել սահմանազատման և սահմանագծման «հակահայկական ծրագիրը», թույլ չտալ միջանցք տրամադրել թուրք-ադրբեջանական տանդեմին և պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |