ՈՒԵՖԱ-ն սկսել է 5 տարվա վաղեմության «Փյունիկ» - «Պոբեդա» հանդիպման հետաքննությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՈՒԵՖԱ-ն հայտարարեց այն մասին, որ «Պոբեդա» մակեդոնյան ակումբը, նրա նախագահը եւ ֆուտբոլիստներից մեկը մեղադրվում են Եվրոպայի գավաթի հանդիպման վրա ազդելու ճանապարհով արդարության եւ կարգապահության սկզբունքների խախտման մեջ, որի արդյունքում նրանք եւ երրորդ անձինք անհավասար առավելություն ստացան: Այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:



Կասկածի տակ է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի նախընտրական փուլի առաջին հանդիպումը «Փյունիկի» եւ «Պոբեդայի» միջեւ, որը կայացել է 2004թ. հուլիսի 13-ին: Մեղադրանքը հիմնված է մի շարք վկաների խոստովանությունների եւ բուքմեյքերական արդյունաբերության տվյալների վրա, որոնք կասկածելի խաղադրույքների ալիք էին արձանագրել: ՈՒԵՖԱ հսկիչ-կանոնադրական կառույցը գործը կդիտարկի ապրիլի 17-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---