Ադրբեջանի նախագահը ինքն իրեն հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահը, ինչպես եւ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի մյուս գործընկեր երկրների նախագահները հրավիրված չեն ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 3-ին եւ 4-ին Ստրասբուրգում, Քյոլնում եւ Բադեն-Բադենում: Այդ մասին PanARNENIAN.Net-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ում: Ալյանսի 60-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովի աշխատանքին մասնակցելու են միայն ՆԱՏՕ-ի 26 անդամ երկրները:



«Ադրբեջանն այնպես է խճճվել սեփական ապատեղեկատվության մեջ, որ ինքն իրեն հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»,- նշել է աղբյուրը:



ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Իլհամ ԱԼիեւի մասնակցության մասին հաղորդագրությունը տարածել է Bakiliar.AZ-ը` վկայակոչելով «Նովոստի-Ադրբեջան»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---