Հյուսիս-Հարավի՝ դեպի Գյումրի 50 կմ-անոց հատվածը շահագործվել է![]() 24 նոյեմբերի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Գյումրի արդեն հնարավոր է հասնել ավելի կարճ ու հարմարավետ ճանապարհով: Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։ Վերահսկող կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ Արամ Պետրոսյանն ասել է, որ նախկինում ճանապարհը դեպի Գյումրի Թալինով էր անցնում: Այս ժամանակավոր միացումը իրականացված է, որպեսզի Երևան - Գյումրի երթևեկությունը Թալինի միջով չանենք, տեղեկացնում է 1tv.am-ը։ Ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկող իտալական կազմակերպության ղեկավար Պոլ Կլարկը վստահեցրել է, որ ճանապարհի կառուցումը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Նա ասել է, որ ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկվում են բրիտանական չափորոշիչներով: Դրանք տարբերվում են թե՛ որակական հատկանիշներով, թե՛ անվտանգության բարձր մակարդակով: «Մեկ օրինակ. երկու ուղղության դեպքում ճանապարհն առանձնացված է արգելապատնեշով, ինչը նվազեցնում է հանդիպակաց եկող մեքենաների բախման հավանականությունը»,-ասել է նա: Ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվում են նաև Ճանապարհային նշաններ, որոնք, սակայն, բավական հաճախ նպատակին չեն ծառայում: Դրանք գողանում են և օգտագործում, օրինակ, որպես թոնրի կափարիչ: Ճանապարհով առայժմ թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժամ արագությամբ: Ասֆալտապատվել է Հյուսիս-Հարավի Տրանշ-3-ի մոտ 50 կիլոմետրանոց հատվածը։ 2022-ից կմեկնարկեն նաև Տրանշ 2-ի կառուցման աշխատանքները: Տրանշ 3-ում աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» կազմակերպությունը: Նախատեսվում է այդ հատվածում ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |