Արմավիրի մարզպետը` ՀՀ փոխվարչապետ![]() 25 նոյեմբերի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզպետի պաշտոնից ազատված Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ: Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում Մաթևոսյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում։ Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի` պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ Համբարձում Մաթևոսյանը 2011-2012 թթ. աշխատել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնի համակարգող, 2013-2014 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու, 2013-2015 թթ.՝ Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական, 2016-2018 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական 2018 թ. հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |