Եվրամիությունը փորձում է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը «Արեւելյան գործընկերությունում» ներգրավված երկրների վրա26 մարտի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Օրերս ստորագրված Եվրամիություն-Ուկրաինա հռչակագիրը բացառիկ կարեւորություն ունեցող քայլ է Ուկրաինային պետության համար`քիչ բանով է զիջում նարնջագույն հաղափոխությանը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, այդ պնդումը չափազանցություն չէ, իսկ արդյունքներն ու հետեւանքներն իրենց զգացնել կտան մոտ ապագայում:«Եթե մինչեւ 2009 թվականի հունվարը Ուկրաինայի եւ Սլովակիայի սահմանը եղել է ռուս-եվրոպական, իսկ Ուկրաինան` «անտակ հոր» էր Կրեմլի գազային մեծ խաղում, ապա այժմ ռուս-ուկրաինական սահմանը ձեռք է բերում ռուս-եվրոպական սահմանի կարգավիճակ` համաեվրոպական էներգետիկ ոլորտում Ուկրաինայի ներգրավմամբ: Կրեմլին կոպիտ սպառնալիքներից կամ կոպիտ քայլերից բացի, այլ հակափաստարկ չի մնում: Դա կարող է լինել ապակայունացումը Ղրիմում կամ կազմակերպված հարվածը Կիեւի ուշխանություններին: Սակայն, չնայած այն բանին, որ Ռուսաստանը կաշխատի հնարավորինս արգելելակել ձեռքբերված պայմանավորվածությունները, Ուկրաինայում վերջինիս ապակայունացման ներուժին զգալի վնաս է հասցվել: Ինչպես ինձ թվում է, Եվրամիությունը բավականին երկար էր տատանվում, նախքան միակ ռացիոնալ որոշում կայացնելը: Սակայն լավ է ուշ, քան չափազանց ուշ, այսինքն` երբեք: Այդպիսով, վերանում է 14000 կիլոմետրանոց ցանցով գազի տարանցման կեղտոտ, երբեմն գանգստերային սխեմաների օգտագործման հնարավորությունը», - նշել է փորձագետը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է, որ Բարաք Օբամայի կողմից հետխորհրդային երկրների, առաջին հերթին Վրաստանի եւ Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումներին հրապարակորեն հավանություն տալը գործընթացին, սկզբունքորեն, անդառնալի բնույթ է հաղորդում: «Ենթադրում եմ նաեւ, որ Հյուսիսային եւ Հարավային հոսքերի շինարարությունը խնդրահարույց է դառնում: Իսկ ընդհանուր առմամբ, մեկ շաբաթ առաջ Եվրամիության կողմից Nabucco նախագծին հավանություն տալը, Եվրամիության-Ուկրաինա հռչակագիրը հետեւողական գործնական քայլեր են` ուղղված «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ներգրավված հետխորհրդային վեցյակում Ռուսաստանի ազդեցության աստիճանական սահմանափակմանը»: Դրանք նրանց ինքնիշխանության ամրապնդմանն ու Մոսկվայից ինստիտուցիոնալ պաշտպանությանն ուղղված քայլեր են, քանի դեռ վերջինս շարունակում է իր անիմաստ խաղը զրոյական արդյունքով: Զալի փոփոխություն է կրել Եվրամիության եւ Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ուժերի հավասարակշռությունը, ինչից հետխորհրդային երկրները միայն շահում են», - ընդգծել է Մեհրաբյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |