Նախարար․ 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիները վերապատվաստվում են25 նոյեմբերի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում նշելով կորոնավիրուսի նոր դեպքերի քանակի անկումը, ասել է, որ լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400,000-ի շեմը, ինչը լավ նորություն է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելել է, որ իրականացնում են 6 ամիս առաջ պատվաստված քաղաքացիների վերապատվաստումներ: «Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումը», - նշել է նա։ Ավանեսյանը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսով հոսպիտալացված 3124 քաղաքացուց միայն 114-ն է պատվաստված: Հայաստանում նոյեմբերի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 336,330-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 592-ով: Մահվան 42 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7419 դեպք կա, այլ պատճառով՝ 1412։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ |