Զախարովա․ ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու խնդրանքով

Զախարովա․ ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը միջնորդելու խնդրանքով

PanARMENIAN.Net - Մոսկվան հաստատում է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդության խնդրանքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Այո, կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության խնդրանքով: Ռուսաստանը հետաքրքրված է և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում:

Մեր երկիրը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ դրան աջակցել: Տվյալ գործընթացի գործարկումը, մեր կարծիքով, անկասկած կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը», - ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Նոյեմբերի 23-ին նա հայտարարել էր, ոչ մինչև այդ պահը Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---