ՀՀ և Իսրայելի ԱԳ նախարարներն անդրադարձել են սբ Հողում հայկական ժառանգության հարցերին

ՀՀ և Իսրայելի ԱԳ նախարարներն անդրադարձել են սբ Հողում հայկական ժառանգության հարցերին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցերին։

Հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները քննարկել են հայ-իսրայելական առկա հարաբերությունները և հեռանկարները:

Երուսաղեմի հայկական թաղամասը հնագույն էթնիկ–կրոնական շրջան, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։

Այն Երուսաղեմի քրիստոնեական, մահմեդական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կենտրոնը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։

Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայոց եկեղեցու կողմից։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---