Փաշինյանը մեկնել է Սոչի՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման![]() 26 նոյեմբերի 2021 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Պուտինի առանձնազրույցը։ Պուտինն առանձին հանդիպում կունենա նաև Ալիևի հետ։ Ավելի վաղ Կրմելը հայտարարել էր, որ բանակացությունները կկայանան ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և նվիրված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակին։ Փաշինյանը, հանդիպման մասին հայտարարությանը հաջորդած ասուլիսում անդրադառնալով այն տեղեկություններին, թե Սոչիում նոր փաստաթուղթ է ստորագրվելու, հայտարարել էր, որ հնարավոր ստորագրվելիք փաստաթուղթը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսող հանձնաժողովի ձևավորման մասին է լինելու։ «Այդ թղթի մեջ գրված չի լինելու, թե սահմանը անցնելու է այստեղով, այնտեղով։ Այդ աշխատանքը, կամ այս վերջին ձևակերպումը տեղի է ունենալու այդ հանձնաժողովի աշխատանքի հիման վրա», - ասել էր Փաշինյանը։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |