ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով![]() 26 նոյեմբերի 2021 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ ԱՀԿ-ն շտապ հավաք է նախաձեռնել Covid-19-ի հարավաֆրիկյան շտամի պատճառով։ Այդ մասին հայտնել են Financial Times (FT) ու CNBC-ն։ Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 26-ին՝ քննարկվելու է վիրուսի B.1.1.529. տարբերակը, գրում է ՌԲԿ-ն։ ԱՀԿ փորձագետները կքննարկեն՝ արդյոք այս շտամը «մտահոգիչ» կարելի է համարել։ Հարավաֆրիկյան Հանրապետության Նորարարությունների և համաճարակներին արձագանքման կենտրոնի տնօրեն Տուլիո դե Օլիվեյրան հայտնել է, որ քննարկել է նոր շտամն ԱՀԿ աշխատակիցների հետ։ Ըստ նրա՝ ՀԱՀ Գաուտենք գավառում կորոնավիրուսով հիվանդության նոր դեպքերի մոտ 90%-ի հարուցիչը նոր շտամն է։ ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանն ասել է, որ այդ շտամը բազում «տագնապալի» մուտացիաներ ունի, ավելին, քան մյուս տարբերակները։ Ավելի վաղ բրիտանական Daily Mail-ը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները զգուշացրել են, որ Բոտսվանայում կորոնավիրուսի նոր շտամ է ի հայտ եկել, որը 32 մուտացիա ունի՝ այդ թվում այն մուտացիաները, որոնք հայտնաբերվել են հարավաֆրիկյան, հնդկական և նյույորքյան շտամերում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |