Սալոնիկում ադրբեջանցիները կրկին սադրանք են հրահրել` այս անգամ ավտոբուսային կանգառում

Սալոնիկում ադրբեջանցիները կրկին սադրանք են հրահրել` այս անգամ ավտոբուսային կանգառում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Սալոնիկում ադրբեջանցիները կրկին քարոզչական սադրանք են հրահրել, այս անգամ` ավտոբուսային կանգառներից մեկում։ Այդ մասին տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը՝ հավելելով, որ այն անհապաղ հեռացնելու նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը։

Օրերս Սալոնիկում ավտոբուսների վրա տեղադրվել էր Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը,ինչն էլ արվել էր։

Դեսպանությունը նաև շնորհակալություն է հայտնել այն բոլոր կառույցներին և անհատներին, ովքեր նպաստել են Սալոնիկ քաղաքում ադրբեջանական սադրանքի չեզոքացմանը երկու օր առաջ։

«ՀՀ դեսպանությունը դատապարտում է Հունաստանում ադրբեջանական կազմակերպությունների էժանագին և անհեռանկարային քարոզչական սադրանքները»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---