Թուրքիայի ԱԽ-ն հորդորել է Հայաստանին «հավատարիմ մնալ գործակցությանը»26 նոյեմբերի 2021 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանը «պետք է հավատարիմ մնա համագործակցությանը»: Այս մասին, «Անադոլուի» փոխանցմամբ՝ ասվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ, որը կայացել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, գրում է «Փաստինֆոն»։ «Հայաստանը պետք է որպես հնարավորություն գնահատի իրեն մեկնած խաղաղության ձեռքը, լիովին պահպանի հրադադարի ռեժիմը և հավատարիմ մնա համագործակցությանը», - պաշտոնական հաղորդագրությունից մեջբերում է գործակալությունը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան հաստատում է, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում միջնորդության խնդրանքով։ Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։ Նոյեմբերի 23-ին նա հայտարարել էր, ոչ մինչև այդ պահը Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ չեն եղել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |