Սյունիքի մարզպետ. Պոստերը 3 անգամ առաջ ենք տվել, ՌԴ-ն չի համաձայնել՝ վերադարձել ենք ԽՍՀՄ սահմաններ26 նոյեմբերի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, անդրադառնալով մարզի ռազմավարական նշանակության բարձունքներից զորքերը հետ քաշելու հրամանի շուրջ քննարկումներին, հայտարարել է, որ հայկական կողմը «Կուբաթլուի հատվածում դիրքերը 3 անգամ առաջ է տվել, ՌԴ-ն չի համաձայնել, այդ պատճառով զբաղեցրել են ԽՍՀՄ սահմանները»։ «Ոչ մեկն էլ չի ուզել հետ քաշվի։ Երբ պարոն վարչապետը եկել է, Գորիսում խորհրդակցություն է արել, ասել է՝ անցեք Սյունիքի պաշտպանությանը։ Հետո մեկ-մեկ անցել ենք նպաստավոր բարձունքների վրա Սյունիքի պաշտպանությանը՝ Նռնաձորից մինչև Խոզնավար», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նրա խոսքով՝ Սյունիքից մոտ 3000 մարդ ինժեներական աշխատանքներ է կատարել, պաշտպանություն իրականացրել։ «Մի ամիս համագործակցել ենք, որ այդ նեյտրալ «զոնան» պահենք։ Մենք 3 անգամ «պոստերն» առաջ ենք տվել։ Կուբաթլուի հատվածում 3 անգամ առաջ ենք տվել։ Հետո Ռուսաստանի Դաշնությունը չի համաձայնել։ Մենք պիտի զբաղեցնեինք Խորհրդային միության սահմանները, մեզ հետ են տվել, չեն համաձայնել։ Հանձնաժողով է եղել, Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համագործակցել են, որպեսզի սահմանները մնան նույն տեղը, չեն համաձայնել։ Չեն համաձայնել, դրա համար մենք եկել ենք, զբաղեցրել Խորհրդային միության սահմանները», - հայտարարել է մարզպետը: 44-օրյա պատերազմից հետո ուղիղ սպառնալիքներ են առաջացել Կապանի օդանավակայանի, հարևանությամբ գտնվող բնակավայրերի, միջպետական ճանապարհի համար, որը Կապանը կապում է Երևանի հետ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |