ՀՀ-ն և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները26 նոյեմբերի 2021 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի անտառային տնտեսության նախարար, ՀՀ հետ առևտրատնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժան հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Հայաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ռեզերվներ ունեն։ Որպես առևտրատնտեսական գործակցության առաջնություններ նա նշել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկրների շուկաներում, գործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Նշելով, որ 2021թ․ հունվար-սեպտեմբերին փոխադարձ առևտրի փոքր աճ է գրանցվել՝ 4.5%, Դրոժժան ասել է, որ զգալի ջանքեր է պետք գործադրել վերականգնելու և ավելացնելու համար երկկողմ առևտուրը, գրում է Բելտա գործակալությունը։ Նա կարևորել է կոոպերացիոն նախագծերը։ 2021թ․ հունվար-սեպտեմբերին Բելառուսը ՀՀ է արտահանել կաթնամթերք, կահույք, հաշվիչ մեքենաներ, դեղորայք։ Հայաստանը Բելառուս է արտահանում ալկոհոլային խմիչքներ, պղնձի թափոններ, հատուկ նշանակության ապրանքներ։ Նկատվում է նաև հայկական ներդրումների աճ Բելառուսում, որտեղ հայկական կապիտալով 46 ձեռնարկություն է գործում, այդ թվում 11 համատեղ և 36 օտարերկրյա կազմակերպություններ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |