Լեւոն Արոնյանը «Ամբեր-2009»-ի հաղթողն է26 մարտի 2009 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճել է «Ամբեր-2009» 18-րդ շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Վերջին` 11-րդ փուլում Արոնյանը կիսել է միավորները «կույր» եւ «արագ» շախմատներում եւ 1:1 հաշվով ոչ ոքի է խաղացել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Այդպիսով, Արոնյանը 14 միավոր է հավաքել եւ, կես միավորով առաջ անցնելով աշխարհի չեմպիոն Անանդից, նվաճել «Ամբեր» միջազգային շախմատային առաջնության չեմպիոնի տիտղոսը` կրկնելով իր անցյալ տարվա հաջողությունը:Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 216 հազար եվրո: Վերջին փուլի հանդիպումները` «Կույր»` Մորոզեւիչ - Կամսկի - 1:0 Կարյակին - Իվանչուկ - 1:0 Կրամնիկ - Լեկո - 1:0 Տոպալով - Արոնյան - 0,5:0,5 Վան Յուե - Անանդ - 0,5:0,5 Ռաջաբով - Կարլսեն - 1:0 «Արագ»` Կամսկի - Մորոզեւիչ - 0,5:0,5 Իվանչուկ - Կարյակին - 0:1 Լեկո - Կրամնիկ - 0:1 Արոնյան - Տոպալով - 0,5:0,5 Անանդ - Վան Յուե - 1:0 Կարլսեն - Ռաջաբով - 1:0 Վերջնական դրությունը «Ամբեր-2009»-ում` 1.Լեւոն Արոնյան - 14 միավոր 2.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 13,5 3.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 13,5 4.Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 13 5. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 11 6.Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 10,5 7. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) - 10,5 8. Պետեր Լեկո (Հունգարիա) - 10 9.Գատա Կամսկի (ԱՄՆ) - 10 10.Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 9,5 11.Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 9 12.Վան Յուե (Չինաստան) - 7,5 ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |