Ադրբեջանական SOCAR-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է բացել![]() 26 նոյեմբերի 2021 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական SOCAR Petroleum ընկերությունը բենզալցակայան է բացել Գորիս-Կապան ճանապարհին: Այդ մասին հայտարարել է SOCAR-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Իբրահիմ Ահմեդովը։ Այդ լցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու, տեղեկացնում է Trend-ը։ Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը 3 այդպիսի բենզալցակայան է տեղադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |