Եռակողմ հանդիպումից կարևորը․ Քայլեր սկսել սահմանազատման հանձնաժողովի ստեղծման համար![]() 27 նոյեմբերի 2021 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել՝ կարևորելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների իրականացումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Ըստ դրա, կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ սահմանի հետագա սահմանագծմամբ և կողմերի հարցումով ՌԴ խորհրդատվական աջակցությամբ։ Կողմերը նաև բարձր են գնահատել երկրների փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, ուղղված տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը և կարևորել են կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։ Նշվում է, որ ՌԴ-ն հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման համար։ Հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ դրական էր գնահատել այն` նշելով, որ հանդիպումը միտված էր բաց քննարկելու բոլոր առկա խնդիրները։ Նա նշել է նաև, որ որոշ հարցերում տարակարծություն չկար, ինչպես կարող էր թվալ մինչև այդ, մասնավորապես` որ ընդհանուր պատկերացում կա, թե ինչպես պետք է աշխատեն տարածաշրջանային կոմունիկացիաները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |