Պուտինն ԱԽ նիստում քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումը

Պուտինն ԱԽ նիստում քննարկել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները։

«Ես ձեզ սեղմ կներկայացնեմ ղարաբաղյան կարգավորման և այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ արդյունքներն Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի» - ասել է Պուտինը, տեղեկացնում է Kremlin.ru-ն։

Նա նշել է, որ, ինչպես և պլանավորված էր, մանրամասն կխոսեն մերձավոր հարևանների և գործընկերների հետ, խոսքն ԱՊՀ երկրների մասին է, հարաբերությունների ամբողջ համակարգի մասին։

Պուտինը հավելել է, որ զեկույցով հանդես կգա ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը հայտարարություն են ընդունել՝ կարևորելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների իրականացումն ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մարակդարկի բարձրացման ուղղությամբ և աշխատել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Կողմերը նաև կարևորել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---