211 նոր ավտոբուս մի քանի օրից երթուղի դուրս կգա27 նոյեմբերի 2021 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կհայտնվեն նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլով երթուղի դուրս կգան։ 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուսները ձեռք են բերվել Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով։ «Բնականաբար, մենք շարունակում ենք տրանսպորտի ռեֆորմը, և արդեն նախապատրաստում ենք ավտոբուսների նոր խմբաքանակի գնման մրցութային փաթեթը»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով: Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսը կմիանա արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռք բերված 311 ավտոբուսին՝ սպասարկելով Երևանի նոր տրանսպորտային ցանցը։ Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն ՀՀ, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև դրամաշնորհային և վարկային համաձայնագրերի կատարման արդյունքում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |