Առաջարկ. Արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրել27 նոյեմբերի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, հաշվի առնելով, որ չի հաջողվում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրել, առաջարկում է արգելել ԱԺ մշտական հանձնաժողովի չընտրված թեկնածուին կրկին առաջադրելու հնարավորությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները օգոստոսի 31-ից սկսած մերժում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին ընտրելու «Հայաստան» խմբակցության առաջարկը: 8-րդ գումարման խորհրդարանում սա միակ հանձնաժողովն է, որն արդեն 3 ամիս է՝ փոխնախագահ չունի: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասել է, որ օրենքի բացն ուզում ենք լրացնել, տեղեկացնում է 1lurer.am-ը։ «Այդպիսով այդ խնդիրը կլուծվի, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի նոր թեկնածու, քանի որ նախագահի ընտրության ժամանակ օրենքը հստակ նշում է, որ, եթե թեկնածուն մեկ անգամ չի ընտրվում, արդեն ներկայացվում է նոր թեկնածու: Միաժամանակ, նույնը չունենք տեղակալի ժամանակ, ինչը օրենքի բաց է»,-ասել է նա: Գաբրիելյանն առաջարկել է նույն կարգը կիրառել նաև մշտական հանձնաժողովի փոխնախագահի ընտրության պարագայում: Փոփոխության ընդունման դեպքում մեկ անգամ չընտրված թեկնածուն երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չի ունենա: «Ընդդիմությունը Դոնթի բանաձևով իրավունք ունի առաջադրել թեկնածու, ես էլ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք ունեմ այդ թեկնածուին ընտրելու ու չընտրելու»,-ասել է նա: Արթուր Ղազինյանը 13-րդ անգամ չի ընտրվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |