Գյումրու նախկին քաղաքապետի որդին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

Գյումրու նախկին քաղաքապետի որդին հայտնաբերվել ու բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքով քննվող քրգործով ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար մեղադրվող Սպարտակ Ղուկասյանը, ում նկատմամբ հետախուզում էր հայտարարվել սեպտեմբերի 1-ից, հայտնավերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն։

Ավելի վաղ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ու միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Նա դիմել էր փախուստի, ինչից հետո նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---