Մոլնուպիրավիրը միայն 30%-ով է նվազեցրել հոսպիտալացման ռիսկը Covid-19-ի դեպքում![]() 27 նոյեմբերի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մոլնուպիրավիր դեղամիջոցը, որը նախատեսված է Covid-19-ի բուժման համար, պակաս արդյունավետ է, քան համարվում էր։ Այն միայն 30%-ով է նվազեցրել հոսպիտալացման ռիսկը։ Ըստ նախնական փորձարկումների արդյունքների, ենթադրվում էր, որ այն կիսով չափ պետք է նվազեցնի հիվանդանոցում հայտնվելու ռիսկը, սակայն պարզվեց, որ արդյունավետությունը միայն մեկ երրորդի է հասնում, գրում է Nplus1.ru-ն։ Այնուամենայնիվ, Merck & Co и Ridgeback Biotherapeutics ընկերությունը պնդում է, որ մոլնուպիրավիրը շարունակում է հեռանկարային և արդյունավետ դեղամիջոց լինել Covid-19-ի դեմ՝ նվազեցնելով հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։ Դեղամիջոցի փորձարկումներին մասնակցել է 775 մարդ, թեև նախատեսվում էր 1500-ի մասնակցություն։ Սակայն, փորձարկումների արդյունքներն այնքան տպավորիչ են եղել, որ վաղաժամ են ավարտվել։ Մեծ Բրիտանիայում գեղամիջոցն արդեն հաստատվել է, իսկ FDA-ն և EMA-ն քննում են հայտը։ Մոլնուպիրավիրը նախատեսված է կորոնավիրուսի թեթև և միջին ծանրության դեպքերի բուժման համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |