«ACBA»-ի գլխավոր տնօրենը պարգեւատրվել է շքանշանով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար26 մարտի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը պարգեւատրվել է հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: «Այդ պարգեւատրումը վաստակած է, Ստեփան Գիշյանը Ֆրանսիայի մերձավոր ու անկեղծ բարեկամն է, նա շատ բան է արել Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման համար»,-պարգեւատրման ընթացքում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը: Դեսպանի խոսքերով, Գիշյանն արդեն շատ տարիներ օգնում է Ֆրանսիական համալսարանին, աջակցում է տարբեր մշակութային միջոցառումներն, որոնք կազմակերպում է դեսպանատունը: Իր հերթին բանկի գլխավոր տնօրենն ասել է, որ պարգեւատրումն անսպասելի էր, բայց հաճելի: Համագործակցությունը բանկի հետ տեւում է արդեն 15 տարի եւ, ըստ Գիշյանի, կարող է օրինակ ծառայել: Այդ համագործակցության արդյունքն է Ֆրանսիայի մեծ ներկայացուցչության առկայությունը Հայաստանում: Համագործակցության շրջանակներում Հայաստանի համար շատ բան է արվել, Ֆրանսիայի կառավարությունը եւս գոհ է այդ համագործակցությունից: «Համագործակցությունը հաջողվեց եւ բոլոր միջոցները կձեռնարկվեն, որպեսզի այն իր շարունակությունը ստանա»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |