Նոյեմբերի 27-ից 6-8 աստիճանով կտաքանա27 նոյեմբերի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը` Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 14-16 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 28-30-ը, դեկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |