44-օրյայի մասին վավերագրական ֆիլմը կարող է մասնակցել Օսկարին․ Հայտ կա27 նոյեմբերի 2021 - 16:48 AMT PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի մասին պատմող բրիտանացի ռեժիսոր Էմիլ Հեսսենի «45 օր՝ պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը Օսկարի՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցության հայտ է ներկայացրել։ Այդ մասին Հեսսենը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի աշնանը՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին, երբ Ադրբեջանը մեծածավալ հարձակում էր սկսել Արցախի դեմ։ «Գիտակցելով պատերազմի ընթացքում մեծ տարածում ստացող ապատեղեկատվությունը և անբավարար լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցներում՝ Էմիլը ճամփորդել է տարածաշրջանով և զրուցել տեղի բնակիչների հետ, որոնք զենք են վերցրել պայքարելու համար։ Դա նրանց պատմությունն է»,-ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, Օսկարի լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում մասնակցելու հայտ է ներկայացրել 138 ֆիլմ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |