Աբրահամյան․ ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժումը դիտարկվում է ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ29 նոյեմբերի 2021 - 12:31 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը, նշել է, որ այն պատկերացումների պայմաններում, որ ԽՍՀՄ ժամանակ եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել, ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ԶՈւ ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։ «Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարությունների ձևով արձանագրվեց, որ սովետական ժամանակաշրջանում եղել է ընդհանուր պետություն, իսկ սահմաններ չեն եղել։ Սա նշվում էր, որպեսզի ցույց տրվեր դելիմիտացիայի գործընթացի կարևորությունը, սակայն իրականում շատ ավելի վտանգավոր իրադրություն ստեղծեց։ Այսպիսի պատկերացումների պայմաններում, ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներխուժումը ոչ թե ագրեսիա, այլ զուտ սահմանային վեճ է դիտարկվում։ Ավելին, Ադրբեջանի նախագահն անընդհատ փորձում էր ՀՀ-ի դեմ ագրեսիան որպես չպլանավորված սահմանային միջադեպ ներկայացնել։ Այս հայտարարությունները ցույց են տալիս, որ առաջիկայում՝ անկախ նրանից, թե դելիմիտացիա կսկսի, թե սահմանները կապաշրջափակվեն, Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը պահպանվում է։ Ստացվում է, որ միջազգային ընկալումների առումով, լոկալ գործողությունները սահմանագծի տարբեր ուղղություններով «սահմանային վեճ» են որակվելու, իսկ դրա պատասխանատվությունը հավասարապես դրվելու է երկու կողմերի վրա»,-գրել է նա։ Աբրահամյանը հավելել է, որ կարմիր գծերի հատումը նույն միջազգային հանրության համար կդիտվի այն ժամանակ, երբ ռազմական գործողությունները լայնամասշտաբ բնույթ կրեն։ «Այն էլ ոչ մեկ չգիտի, թե գործողությունների ինչպիսի մասշտաբը «լայնածավալ» կորակվի և ստեղծված իրադրության պայմաններում արտաքին խաղացողներն Ադրբեջանին զսպելու ինչ միջոցներ կձեռնարկեն։ Դեռ պետք է հասկանալ, իսկ արդյո՞ք նման դեպքում Ադրբեջանին «զսպելը» կբացառի Հայաստանի նոր կապիտուլյացիան»,-ասվում է գրառման մեջ։ Նոյեմբերի 26-ին Սոչիում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ դրական էր գնահատել այն` նշելով, որ հանդիպումը միտված էր բաց քննարկելու բոլոր առկա խնդիրները։ Նա նշել է նաև, որ որոշ հարցերում տարակարծություն չկար, ինչպես կարող էր թվալ մինչև այդ, մասնավորապես` որ ընդհանուր պատկերացում կա, թե ինչպես պետք է աշխատեն տարածաշրջանային կոմունիկացիաները։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |