Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում խոսել են «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ակնհայտ կարևորության մասին![]() 29 նոյեմբերի 2021 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում խոսել են «Զանգեզուրի միջանցքի» ակնհայտ կարևորության մասին։ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրողություն է դառնում»։ «Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն (Ադրբեջանի, Հայաստանի տարածքով, հետո Նախիջևանով դեպի Թուրքիա) իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը կդառնա», - հայտարարել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքի հնարավորություններից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ պանդեմիայի պայմաններում աճել է տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի նշանակությունը, ևս խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին»։ Նա նշել է, որ այդ «միջանքցի» կարևորությունն ակնհայտ է, գրում է Haqqin.az-ը: «Ակնհայտ է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կհաստատի մեր երկրի և տարածաշրջանի միջև»,-ասել է Էրդողանը։ Նա նաև կոչ է արել կազմակերպության անդամներին իրենց «լիակատար համերաշխությունը հայտնել Ադրբեջանին»։ Հայաստանը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվում և չի քննարկվելու, այլ խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |