ՀՀ-ում կորոնավիրուսի 189 նոր դեպք է գրանցվել և 22 մահ![]() 29 նոյեմբերի 2021 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 29-իդրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 338,120-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 189-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 22 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7535 դեպք կա, այլ պատճառով՝ 1440։ Ապաքինվել է ևս 1072 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 316,198 է։ Փաստացի բուժվողների թիվը 12,947 է։ Ընդհանուր առմամբ 2,360,218 թեստ է արվել, մեկ օրում` 4172։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |