Զինադադարից հետո հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն

Զինադադարից հետո հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ից վերսկսվել են արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը շաբաթվա ընթացքում կատարել է 4 ելք:

Զինադադարից հետո` մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1702 աճյուն, տեղեկացնում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 10 ռումբ, գնդիկաբեկորային 1 ավիառումբ, նռնականետի 1 նռնակ և 1 արկ:

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---