ՀՀ-ում կովիդով վարակված 23 պատվաստված քաղաքացի է մահացել՝ բոլորը քրոնիկ հիվանդություններով![]() 29 նոյեմբերի 2021 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են քրոնիկ հիվանդություններ։ Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացուց 102-ն են պատվաստված, այսինքն` 3.5 տոկոսը։ Իսկ առաջին դեղաչափով այս պահին պատվաստված է ՀՀ քաղաքացիների 39 տոկոսը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այս պահին կորոնավիրուսի` 13,562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք 1092 պատվաստված քաղաքացի, այսինքն` 8.1 տոկոսն է պատվաստված։ Բացի այդ, ծանր վիճակում գտնվողներից 9-ն են ամբողջապես պատվաստվել»,- ասել է Ավանեսյանը։ Նախարարը հավելել է, որ 1,217,391 պատվաստվածից 79-ի մոտ առողջական որոշակի խնդիրներ են եղել` մեծամասնության դեպքում կորոնավիրուսով են վարակվել։ Մնացած փոքրաթիվ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ են ընթացել։ Նրա խոսքով` մտահոգությունները, թե նոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են։ Նախարարը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |