Որոշ երկրներից մուտքը ՀՀ կսահմանափակվի. Պատվաստվածները կարող են 3-րդ դեղաչափը ստանալ![]() 29 նոյեմբերի 2021 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը նախատեսում է որոշ սահմանափակումներ կիրառել ՀՀ մուտք գործող այն երկրների քաղաքացիների համար, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր` «օմիկրոն» շտամը։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով` նախատեսվում է արգելել Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոտոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը ՀՀ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով վերապատվաստումներին՝ Ավանեսյանն ասել է, որ ՀՀ քաղաքացին կորոնավիրուսի դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո կարող է խթանիչ դեղաչափը` «բուսթերը» ստանալ։ «Արդեն իսկ սահմանվել են աղյուսակները, թե որ պատվաստման դեպքում որ խթանիչն է նախընտրելի կիրառել։ Այն քաղաքացիներին, որոնք պատվաստվել են ոչ ՌՆԹ հիմքով պատվաստանյութերով` (Moderna, Pfizer), խորհուրդ է տրվում նույն պատվաստանյութի խթանիչ կիրառել»,- ասել է նախարարը` հավելելով, որ կան քաղաքացիներ, որոնք երրորդ դեղաչափն արդեն իսկ ստացել են։ Նրա խոսքով` կարևոր է, որ առաջին հերթին խթանիչ ստանան ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները` քրոնիկ հիվանդություններ ունեցողները, բուժաշխատողները։ Ավանեսյանը նշել է, որ դեռևս պարտադիր բնույթ չի կրում խթանիչի կիրառումը։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին` Ավանեսյանը հավելել է, որ դիմակային ռեժիմը դեռ կպահպանվի, քանի որ բոլոր հետազոտությունները վկայում են՝ դիմակներն արդյունավետ են։ Նախարարը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |