«5165» շարժումը պահանջում է կառավարության հրաժարականը՝ Փաշինյանի գլխավորությամբ![]() 29 նոյեմբերի 2021 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «5165» շարժումը պահանջում է կառավարության հրաժարականը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և քննարկումներ է նախաձեռնելու Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի հետ։ Շարժման հայտարարությունն ընթերցել է «5165»-ի ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը։ «5165 շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Սողոմոնյանը նշել է, որ շարժումը շարունակելու է աշխատանքները՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացը կանխելու համար, գրում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ իրենց բողոքի ակցիաները հետևեցին այն բանին, երբ Փաշինյանը հայտարարեց՝ պատրաստ է սահմանագծման ու սահմանազատման։ Սողոմոնյանը հավելել է, որ շարժումը նախաձեռնելու է քննարկումներ, կոնսուլտացիաներ Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների ու ճանաչում ունեցող անհատների հետ, ովքեր կիսում են շարժման մտահոգություններն ու համաձայն են այդ պահանջին։ Նա նշել է նաև, որ հանդիպումները կլինեն անկախ համակրանքից, ընկալումներից, շարժման անդամները հանդիպումներ կունենան նաև մարզերում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «5165» դուրս է գալիս փողոցային պայքարի և բողոքի ակցիաներից։ «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը հայտարարել է, թե իրենց ճանապարհները «Ազատագրական շարժման» հետ բաժանվում են և «5165»-ը կսկսի «պայքարի նոր փուլ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |