Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք կա և 1 մահ

Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք կա և 1 մահ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 29-ին կատարվել է 285 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել:

Արձանագրվել է մահվան 1 դեպք։ 65-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, թոքերի տոտալ ախտահարում, երկրորդ աստիճանի շաքարային դիաբետ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 114 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23,284 քաղաքացու հետազոտություն, որից 3933-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---