Նախարար․ Արդեն այնքան պատվաստված կա, որ հանրային սննդի օբյեկտները լուրջ վնասներ չեն կրի

Նախարար․ Արդեն այնքան պատվաստված կա, որ հանրային սննդի օբյեկտները լուրջ վնասներ չեն կրի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական կամ պատվաստված լինելու հավաստագրի առկայության դեպքում թույլատրելուն, ասել է, որ դա արտառոց միջոցառում չէ, բազմաթիվ երկրներ կիրառում են։

«Պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ արդեն իսկ այն չափով քաղաքացիներ են պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին, այլ հակառակը», - պնդել է Ավանեսյանը՝ անդրադառնալով «Ռեստորանների ասոցիացիայի» հայտարարությանը, գրում է Aysor.am-ը։

«Ռեստորանների ասոցիացիան» հայտարարություն է տարածել՝ կառավարությանն ու առողջապահության նախարարությանը կոչ անելով զերծ մնալ քաղաքացիների մուտքը ռեստորաններ սահմանափակող նախաձեռնությունից։

«Ի՞նչ անդրադառնամ դրան։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունը», - ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը վերահսկելու տեխնիկական մեխանիզմները կան․ տեսչական մարմինն ու ոստիկանությունը վաղուց են վերահսկման գործառույթներ իրականացնում։

Նա նշել է նաև, որ սահմանափակումները հունվարի 1-ից են կիրառում, որպեսզի պատվաստվածների թիվը շատ լինի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---