Առաջարկ՝ ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը![]() 30 նոյեմբերի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը, որն ընդունել էր նախորդ գումարման խորհրդարանը և, մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցությունը: Վարդանյանը հիշեցրել է, որ օրենքն ընդունվել էր նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտի օրը, գրում է «Հետքը»։ Փոփոխություններով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով (100,000-500,000 դրամ): Վարդանյանի խոսքով՝ օրենքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Ըստ նրա՝ այս կերպ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500,000 մինչև մեկ միլիոն դրամ): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |